Nokia 1680 classic - Տեղեկություններ Ձեր սարքի մասին

background image

Տեղեկություններ Ձեր սարքի մասին

Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է

ստացել GSM 900 և 1800 ցանցերում օգտագործման համար:

Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր

ծառայության մատակարարին:
Սույն սարքի հնարավորություններից օգտվելիս ենթարկվեք բոլոր

օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական

կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ

հեղինակային իրավունքները:
Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ

պատկերների, երաժշտության և այլ բովանդակության պատճենումը,

փոփոխումը կամ փոխանցումը:

Ուշադրություն. Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ

ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է,

որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի

օգտագործումը կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ

ներկայացնել: