Nokia 1680 classic - Կոնտակտներ

background image

7. Կոնտակտներ

Ընտրել Ընտցնկ > Կնտկտնր:
Դուք կարող եք անուններ եւ հեռախոսահամարներ պահել հեռախոսի

կամ SIM քարտի հիշողության մեջ: Հեռախոսի հիշողությունը կարող

է պահպանել կոնտակտներ՝ հեռախոսահամարներով և տեքստային

տարրերով: SIM քարտի հիշողության մեջ պահպանված անուններն ու

համարները նշվում են

-ով:

Կոնտակտ ավելացնելու համար ընտրել Անուններ > Ընտրք > Ավլց.

նոր կոնտ.: Կոնտակտին տվյալներ ավելացնելու համար համոզվեք, որ

օգտագործվող հիշողությունը Հեռախոս է կամ Հեռախոս SIM: Ընտրել

Անուններ, ոլորել մինչև անունը և ընտրել Մնրմսն > Ընտրք > Ավլց.

մնրմսն:
Կոնտակտ որոնելու համար ընտրել Անուններ և ոլորել կոնտակտների

ցանկով մեկ կամ մուտքագրել որոնվող անվան առաջին տառերը:

Կոնտակտներ

© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

32

background image

Հեռախոսի հիշողությունից SIM քարտի հիշողության մեջ կոնտակտ

պատճենելու համար ընտրել Անուններ > Ընտրք > Պատճ.

կնտկտը: SIM քարտի հիշողությունը կարող է միայն մեկ

հեռախոսահամար պահպանել յուրաքանչյուր անվան համար:
Ձեր կոնտակտների համար SIM քարտի կամ հեռախոսի հիշողություն

ընտրելու, կոնտակտներում անունների և համարների ցուցադրման ձևն

ընտրելու և կոնտակտների համար ազատ և օգտագործված հիշողության

ծավալը դիտելու համար ընտրել Պարամետրեր:
Դուք կարող եք որևէ անձի կոնտակտային տվյալներ ուղարկել ու

ստանալ այցեքարտի տեսքով՝ vCard ստանդարտ ապահովող

համատեղելի սարքից: Այցեքարտ ուղարկելու համար ընտրեք

Անուններ, որոնեք այն կոնտակտը, որի տվյալներն ուզում եք ուղարկել,

և ընտրեք Մնրմսն > Ընտրք > Ուղրկ. այցեքարտ: