Աշխատանքային միջավայր
Այս սարքը բավարարում է ռադիոհաճախությունների (RF)
ճառագայթման պահանջներին, եթե օգտագործվում է ականջի մոտ`
նորմալ դիրքում, կամ երբ տեղակայված է մարմնից առնվազն 2.2
սանտիմետր (7/8 մատնաչափ) հեռավորության վրա: Հեռախոսը
մարմնի վրա՝ տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակի մեջ
տեղադրված ժամանակ, դրանք չպետք է մետաղներ պարունակեն և
պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա պահեն:
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ
հաղորդելու համար սարքը պահանջում է բարձրորակ միացություն
ցանցի հետ: Որոշ դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ
հաղորդագրությունների հաղորդումը կարող է հետաձգվել, մինչև նման
միացությունը առկա լինի: Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը
վերաբերող պայմանները պահպանվում են մինչև տվյալների
հաղորդման ավարտը:
Սարքի որոշ մասեր մագնիսական հատկություններ ունեն: Մետաղական
մասերը կարող են ձգվել դեպի սարքը: Վարկային քարտեր կամ
մագնիսական պահեստավորման այլ հարմարանքներ չի կարելի սարքի
մոտակայքում տեղադրել, քանի որ դրանց վրա գրանցված
տեղեկությունները կարող են ջնջվել: