Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն
անջատեք և հետևեք բոլոր ցուցանակներին ու հրահանգներին:
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն
վայրերը, որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի
շարժիչն անջատել: Նման վայրերում կայծը կարող է պայթյունի կամ
հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական
վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքն անջատեք վառելիքի
լցակայաններում: Վառելանյութի պահեստավորման և բաշխման
վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ
պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք
ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին:
Անվտանգության լրացուցիչ տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
60
Հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար,
բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք ներառում են նավերում
տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի
տեղափոխման կամ պահեստավորման վայրերը և այն տարածքները,
որտեղ օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է պարունակում,
ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք
է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպան կամ բութան) աշխատող
ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի
է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: