ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
ՄԱՍԻՆ (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը
վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն
նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների
ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված
սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP
Անվտանգության լրացուցիչ տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
62
անկախ գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն
թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց
պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից
կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի
համար օգտագործում են Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR)
կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի
սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա
կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը
կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը
հաղորդում է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝
ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի
իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր
լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին
միանալու համար անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը
փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես այն
բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք
գտնվում: Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ
օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է
գերազանցի 1.19 Վտ/կգ:
Լրացուցիչ սարքերի և պիտույքների օգտագործումը կարող է SAR-ի
տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր
լինել՝ կախված հաշվետվությունների և չափումների ազգային
պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի
վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել
www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան
արտադրանքի տեղեկատվական էջում:
Անվտանգության լրացուցիչ տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
63