Մուտքի կոդեր
Անվտանգության կոդը ձեր հեռախոսը պաշտպանում է չլիազորված
գործածումից:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է
չլիազորված գործածումից: Որոշ SIM քարտերի հետ տրամադրված
PIN2 կոդ է պահանջվում որոշակի ծառայություններից օգտվել
կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ
անընդմեջ սխալ եք մուտքագրում, ձեզնից կպահանջվի PUK կամ
PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության
մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության
մոդուլում պահվող տվյալներ մուտք գործելու համար: Կարող է
ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար:
Արգելման նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման
ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում
մուտքի կոդերն ու անվտանգության պարամետրերը, ընտրեք Ընտցնկ >
Պրմտրեր > Անվտանգություն:
Ընդհանուր տեղեկություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14