Ցանցային ծառայություններ
Հեռախոսը օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք
անլար կապի ծառայություններ մատուցողի կողմից: Սարքի
հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են
ցանցի հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ թույլ են
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12
տալիս օգտվել այդ հնարավորություններից. որոշ ցանցեր կարող են
պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր
ծառայություն մատուցողի հետ՝ այդ ծառայություններից օգտվելու
համար: Ծառայություն մատուցողը կարող է Ձեզ տեղեկացնել և
բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կարող է գանձվել: Որոշ
ցանցերում կարող են լինել սահմանափակումներ, որոնք կարող են
ազդել ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորության
վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են հնարավորություն չտալ
օգտվելու բոլոր լեզուների լեզվական նշաններից եւ
ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջած լինել, որ սարքի
որոշ հնարավորություններ անջատվեն կամ ակտիվացված չլինեն:
Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ կազմաձևում
ունենալ, ինչպիսիք են հրամանացանկում եղած անվանումների, դրանց
հերթականության և օգտագործվող պատկերանշանների
փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր
ծառայություն մատուցողին: