Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման արդյունք է, և այն պետք է
խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ
պահել արտադրողի երաշխիքը:
● Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների
բոլոր տեսակները կարող են աղեր պարունակել, որոնք կարող են
հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը
թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք,
մինչև սարքը ամբողջովին չորանա:
● Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ
օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային
բաղադրամասերը կարող են վնասվել:
● Սարքը չի կարելի շոգ վայրերում պահել: Բարձր ջերմաստիճանները
կարճացնում են էլեկտրոնային սարքերի շահագործման ժամկետը,
վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայի
որոշ տեսակներ:
● Սարքը չի կարելի ցուրտ վայրերում պահել: Երբ այն վերադառնում
է բնական ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է խոնավություն
հավաքվել և վնասել էլեկտրոնային բաղադրամասերը:
● Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն
ուղեցույցում:
● Սարքը վայր մի գցեք, մի խփեք, կամ ցնցեք: Կոպիտ վերաբերմունքը
կարող է կոտրել էլեկտրոնային և մեխանիկական նուրբ
բաղադրամասերը:
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
54
● Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող
լուծիչներ կամ ախտահանիչ ուժեղ նյութեր:
● Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական
մասերի միջև` խանգարելով սարքի պատշաճ աշխատանքին:
● Սարքի վրա գտնվող ոսպնյակները (տեսախցիկի, հեռավորության,
լույսի չափիչների, և այլն) մաքրելու համար փափուկ, մաքուր, չոր
շոր օգտագործեք:
● Միայն սարքի հետ մատակարարված կամ թույլատրված ալեհավաք
օգտագործեք: Չթույլատրված, փոփոխված, կամ կցորդված
ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի
օգտագործումը կանոնակարգող օրենքները:
● Լիցքավորիչը միայն տանը օգտագործեք:
● Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակը,
որոնք ցանկանում եք պահպանել, օրինակ` հասցեներ և
օրացուցային նշումներ:
● Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու
նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և
մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին,
մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրացուցիչ սարքերին: Եթե
սարքերից որևէ մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն
տարեք լիազոր սպասարկման մոտակա կետ:
Խնամք և սպասարկում
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
55