Էլփոստ
Մուտք գործեք ձեր POP3 կամ IMAP4 էլփոստի հաշիվը ձեր
հեռախոսում՝ էլ-նամակ կարդալու, գրելու և ուղարկելու համար:
Էլփոստի այս ծրագիրը տարբեր է SMS-ի էլփոստի գործառույթից:
Նախքան էլփոստից օգտվել կարողանալը դուք պետք է էլփոստի հաշիվ
և ճիշտ պարամետրեր ունենաք: Ձեր էլփոստի հաշվի մատչելիությունն
ու պարամետրերը ստուգելու համար դիմեք ձեր ծառայության
մատակարարին: Դուք կարող եք էլփոստի կազմաձևման պարամետրերը
ստանալ կազմաձևման հաղորդագրության տեսքով: