Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքը թույլ է տալիս ուղարկել մեկ տեքստային հաղորդագրության
համար սահմանվածից ավելի մեծ տեքստային հաղորդագրություններ:
Ավելի երկար հաղորդագրություններն ուղարկվում են որպես երկու կամ
ավելի հաղորդագրություններ: Ձեր ծառայություն մատուցողը կարող է
համապատասխան վարձ գանձել: Շեշտեր կամ այլ նշաններ ունեցող
նշանագրերը, ինչպես նաեւ որոշ լեզուների նշանագրերը սովորականից
ավելի տեղ են զբաղեցնում և սահմանափակում են մեկ
հաղորդագրությամբ ուղարկվող նշագրերի քանակը:
Ցուցասարքի վերին մասում երևացող ցուցիչը ցույց է տալիս մնացած
նիշերի ընդհանուր թիվը և ուղարկման ենթակա
հաղորդագրությունների քանակը:
Նախքան կկարողանաք ուղարկել տեքստային կամ SMS էլփոստի
հաղորդագրություններ, դուք պետք է պահպանեք
հաղորդագրությունների կենտրոնի համարը: Ընտրեք Ընտցնկ > Հղգ
փխնկ > Հղգրն պրմտ > Տեքստ. հղգներ > Հղգրության
կենտրոններ > Ավլց. կենտրոն, մուտքագրեք ձեր ծառայության
մատակարարից ստացված անունը և համարը: