Ձեր անվտանգության համար
Ընթերցեք այս պարզ ցուցումները: Դրանց չհետևելը կարող է
վտանգավոր կամ անօրինական լինել: Լրացուցիչ տեղեկությունների
համար ընթերցեք օգտագործողի ամբողջական ուղեցույցը:
ՍԱՐՔԻ ԱՆՎՏԱՆԳ ՄԻԱՑՈՒՄ
Սարքը մի միացրեք այն դեպքերում, երբ բջջային
հեռախոսի օգտագործումը արգելված է, կամ եթե այն
կարող է ռադիոխանգարում կամ վտանգ առաջացնել:
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հետեւեք տեղական բոլոր օրենքներին: Ավտոմեքենա
վարելիս ձեռքերը միշտ ազատ պահեք՝ այն ղեկավարելու
համար: Ավտոմեքենա վարելիս, Ձեր առաջնային
մտահոգությունը պետք է լինի ճանապարհային
անվտանգությունը:
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄ
Բոլոր անլար սարքերը ենթակա են ռադիոխանգարումների,
ինչը կարող է բացասաբար անդրադառնալ դրանց
աշխատանքի վրա:
ԱՆՋԱՏԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անջատեք սարքը բժշկական
սարքավորումների մոտակայքում:
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10
ԱՆՋԱՏԵՔ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Անլար սարքերը կարող են
առաջացնել ռադիոխանգարումներ:
ԱՆՋԱՏԵՔ ՎԱՌԵԼԻՔԻ ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Սարքից մի օգտվեք վառելիքի վերալիցքավորման
կետերում: Սարքից մի օգտվեք վառելիքի և քիմիական
նյութերի մոտակայքում:
ԱՆՋԱՏԵՔ ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Հետևեք բոլոր կանոններին: Սարքից մի օգտվեք, երբ
կատարվում են պայթեցման աշխատանքներ:
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Այս սարքի տեղադրումը եւ վերանորոգումը կարող է
կատարվել միայն որակյալ մասնագետների կողմից:
ԼՐԱՑՈՒՑՒՉ ՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ
Օգտագործեք միայն թույլատրված լրացուցիչ սարքեր և
մարտկոցներ: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ձեր սարքը ջրակայուն չէ. այն չոր պահեք:
Ձեր անվտանգության համար
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11