Խցիկ և վիդեո
Ձեր սարքը ապահովում է մինչև 640 x 480 պիքսել խտությամբ
նկարահանում:
Լուսանկարահանում
Լուսանկարահանման գործառույթից օգտվելու համար ընտրել
Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ, կամ, եթե տեսագրման գործառույթը
միացված է, ոլորել ձախ կամ աջ: Պատկեր սևեռելու համար ընտրել
Սեռել:
Խցիկը գիշերային ռեժիմում դնելու, ինքնաթողքը միացնելու կամ արագ
հաջորդականությամբ լուսանկարելու համար ընտրել Ընտրք և
ցանկալի տարբերակը: Նախադիտման ռեժիմը և ժամանակը
նախադրելու համար ընտրել Ընտրք > Պարամետրեր > Պատկերի
նախադիտման ժմնկը:
Տեսահոլովակի տեսագրում
Տեսագրման գործառույթից օգտվելու համար ընտրել Ընտցնկ >
Միջոցներ > Խցիկ > Ընտրք > Տեսա, կամ, եթե խցիկի գործառույթը
միացված է, ոլորել ձախ կամ աջ: Տեսագրումը սկսելու համար ընտրել
Գրանցլ:
Տեսահոլովակի հնարավոր երկարությունը նախադրելու համար ընտրել
Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ > Ընտրք > Պարամետրեր >
Տեսահոլովակի երկարություն:
Միջոցներ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
41