Ստեղնախմբի կողպեք (ստեղնակողպեք)
Պատահական ստեղնահպումից խուսափելու համար ընտրել Ընտցնկ և
սեղմել * 3.5 վայրկյան՝ ստեղնախումբը կողպելու նպատակով:
Ստեղնախումբը բացելու համար ընտրել Բացել և սեղմել * 1.5
վայրկյան: Եթե Անվտանգ. ստեղնակողպեք միացված է, պահանջի
դեպքում մուտքագրել անվտանգության կոդը:
Սկսում ենք
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20
Երբ հեռախոսը սպասման ռեժիմում է, նախադրված ժամանակից հետո
ստեղնախումբը ինքնաբար կողպելու համար ընտրել Ընտցնկ >
Պրմտրեր > Հեռախոս > Ավտոմատ ստեղնակողպեք > Միացնել:
Կանչին պատասխանելու համար, երբ ստեղնախումբը կողպված է,
սեղմել կանչի ստեղնը: Կանչն ավարտելու կամ մերժելու դեպքում
ստեղնախումբն ինքնաբար կողպվում է:
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների պաշտոնական
համարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ սարքը
արգելափակված է կամ ստեղնախումբը կողպված: