Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
49
Մարտկոցը միայն իր բուն նպատակով օգտագործեք: Վնասված
լիցքավորիչ կամ մարտկոց մի օգտագործեք:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ
միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝
մետաղադրամ, ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի
մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք
մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի
ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ
դրամապանակում եք պահում: Հպակների կարճ միացումը կարող է
վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Մարտկոցը տաք կամ սառը պայմաններում, օրինակ՝ փակ մեքենայի մեջ
ամռանը կամ ձմռանը պահելը, նվազեցնում է մարտկոցի ունակությունն
ու շահագործման ժամկետը: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև
25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Տաք կամ սառը մարտկոցով
սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել, նույնիսկ եթե
մարտկոցը ամբողջովին լիցքավորված լինի: Մարտկոցի աշխատանքը
հատկապես սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել:
Վնասվելու դեպքում նույպես մարտկոցը կարող է պայթել:
Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի
համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին
օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային
աղբ:
Մարտկոցներն ու տարրերը չի կարելի քանդել կամ մասնատել:
Արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ հեղուկը մաշկին կամ աչքերին
Տեղեկություններ մարտկոցի վերաբերյալ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
50
դիպչի: Նման դեպքում մաշկը անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք
բժշկի օգնությանը: