16. SIM ծառայություններ
Ձեր SIM քարտը կարող է տրամադրել հավելյալ ծառայություններ:
Դուք կարող եք մուտք գործել այս ընտրացանկ այն դեպքում միայն, եթե
դա ապահովվում է ձեր SIM քարտով: Ընտրացանկի անունը և
բովանդակությունը կախված են առկա ծառայություններից:
SIM քարտերի առկայության և համապատասխան ծառայությունների
վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք Ձեր SIM քարտի
մատակարարին, որը կարող է Ձեր ծառայություն մատուցողը կամ այլ
վաճառող լինել:
SIM ծառայություններ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
48
17. Տեղեկություններ մարտկոցի
վերաբերյալ
Լիցքավորում և լիցքաթափում
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Մարտկոցը
կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի
վերջո այն մաշվելու է: Երբ նկատեք, որ խոսակցության և սպասման
ժամանակահատվածը նկատելիորեն ավելի կարճ է դարձել, քան
սովորաբար, մարտկոցը փոխեք: Օգտագործեք միայն այնպիսի
մարտկոցներ և Ձեր մարտկոցները վերալիցքավորեք միայն այնպիսի
լիցքավորիչներով, որոնք Nokia-ի կողմից նախատեսված են այս
սարքի համար:
Եթե փոխարինված մարտկոցն առաջին անգամ է օգտագործվում, կամ
եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, գուցե անհրաժեշտ
լինի միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝
մարտկոցի լիցքավորումը սկսելու համար:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից
և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին
միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել
մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում
ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում
լիցքաթափվում է:
Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի րոպե
պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին կամ
հնարավոր լինի զանգեր կատարել: